Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության

Ոստիկանության զորքերի հերթական զորախմբի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Նա ընդգծել է ոստիկանության զորքերի սահմանապահ առաքելության կարևորությունը, ինչը ծառայողներով հպարտանալու, նրանց նկատմամբ երախտագիտությամբ լցվելու առիթ է։

Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրել է Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվել են անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը։ Հանդիսավոր արարողությունն ավարտվել է քայլերթով։

Հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձել են ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները։ Նրանց դիմավորել են ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Հաջորդը

Բյուրականի աստղադիտարանը նշում է հիմնադրման 75-րդ ամյակը

Առնչվող նյութեր
Դիտել

Հումանիտար հարցերում սակարկության հարցեր չպետք է լինեն. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և Ադրբեջանի նախագահի առցանց հանդիպմանը։ «Քննարկվող կարևոր հարցերից…
Դիտել

ԿԳՄՍՆ-ն նոր կարգ է առաջարկում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի…
Դիտել

Բայդենը չի կարծում, թե ՌԴ-ն անհրաժեշտ է ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցանկում

ԱՄՆ-ի նախագահը բացասաբար Է պատասխանել այն հարցին, թե անհրաժեշտ Է համարում արդյոք Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share