Ոստիկանությունը հավաքների մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից

Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայատարարությունում:

«Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը:

Ուստի հորդորում ենք հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից ու այլ իրավախախտումներից, հարգել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա, իսկ մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- նշված է հայտարարություններում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մետրոյի Աջափնյակ կայարանը պետք է կառուցվի․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

ԼՂ կարգավիճակի հարցում տարաձայնությունները պահպանվում են. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան…
Դիտել

Ավստրալիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվածների թիվն աճում է

Ավստրալիայի հարավ-արևելյան Նոր Հարավային Ուելսում տեղատարափ անձրևից առաջացած ուժեղ ջրհեղեղների պատճառով իրենց տները լքել է մոտ 18 հազար…
Դիտել

Ներկա պահին կա քաղաքական որոշում, որ ես ղեկավարեմ նախընտրական շտաբը․ Արմեն Փամբուխչյան

ԱԻ նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ իրեն է վստահվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share