Որոշում է ընդունվել չանել այդ քայլը. ԱԳ փոխնախարարը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող կոնկրետ ասել, թե երբ է Հայաստանը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը․ «Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, քննարկվել է անվտանգության խորհրդում։ Կարծում եմ՝ այդ շրջանում է մոտավորպես եղել»,- ասել է Սաֆարյանը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, «որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»․ «Այդ աշխատանքները շարունակվում են։ Մենք դրա մասին արդեն հայտարարել ենք»,- ավելացրել է փոխարտգործնախարարը։

Ըստ Սաֆարյանի՝ շուտով կլինեն քննարկումներ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության հետ կապված։ Նրա խոսքով՝ այս պահին չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Հաջորդը

Մայիսի 18-ին Համբարձման տոնն է

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի անցակետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի…
Դիտել

Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր…
Դիտել

Էրդողանը կարծում է, որ Ուկրաինան իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Կիևին Ուկրաինայի իրավիճակի համատեքստում։ «Հակամարտության հենց սկզբից…
Դիտել

ՄԻԵԴ որոշման մանրամասները

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Նշելով,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share