Որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը.

«Շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված վիճակին։ Ռուսական կողմը Բաքվին ու Երևանին օգնում է լարվածության թուլացման գործում բարձրագույն ու բարձր մակարդակներով կանոնավոր շփումների ժամանակ։ Մեր երկրների զինվորականների ու սահմանապահ ծառայությունների միջև օպերատիվ կապ է պահպանվում։

Հաստատում ենք հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանման, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 11-ի Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների այլ դրույթների անխտիր կատարման անհրաժեշտությունը։

Նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրան հաջորդող սահմանագծումը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Թուրքիայի

Հաջորդը

Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ․ Արցախի նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Այս…
Դիտել

Ապաշրջափակման գործընթացը  չի կարող տեղի ունենալ ՀՀ կենսական շահերի հաշվին. Վահե Գեւորգյան

Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը  չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների…
Դիտել

Համաշխարհային ջազը հայկական երանգով

Ջազի միջազգային օրը Երևանում ամփոփվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպված բացօթյա համերգով: Այս մասին տեղեկացնում են Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share