Չավուշօղլուի ու Կարո Փայլանի հարցուպատասխանը հայ-թուրքական թեմայով

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի 2023թ․ բյուջեյի քննարկման ժամանակ համառոտակի անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Մեր կարգավորման քաղաքականությունները 2022-ին Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականության կարևոր հատվածն են կազմել։ Հարավային Կովկասում խաղաղության և բարօրության համար Հայաստանի հետ կարգավորման գործընթացն ենք իրականացնում։ Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվելու ենք Հայաստանին խաղաղության մասը դարձնելու մեր փորձերը»։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ելույթից հետո նա նաև կարճ բանավեճ է ունեցել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանի հետ, վերջինիս ծավալուն ելույթից հետո:

Փայլանը ներկայացնել է իր տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Փայլանը շեշտել է Թուրքիայի՝ կարևոր դերակատարում ստանձնելու կարևորության մասին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում:

«Փաշինյանը խաղաղության կոչեր է անում, ձեռք է մեկնում։ Բանակցությունների սեղանի ձևավորման հարցում այս անգամ էլ Ալիևն է առավելապաշտական սպասելիքների մեջ։ Այս սպասելիքները հավասարակշռող ուժը ո՞րն է՝ Ֆրանսիա՞ն, Ամերիկա՞ն, թե՞ Ռուսաստանը։ Մե՛նք ենք։ Եթե մենք դերակատարում ստանձնենք, կարող ենք նստել և արդար խաղաղություն ապահովել, ազերի և հայ ժողովուրդների ապագայի համար արդար խաղաղություն կարող ենք ապահովել»,- նշել է Կարո Փայլանը, ինչին ի պատասխան, «Anadolu» գործակալության փոխանցմամբ, Չավուշօղլուն ընդգծել է.

«Ասացիք, որ խաղաղություն չցանկացողն Ադրբեջանն է։ Դա ճիշտ դիտարկում չէ։ Ադրբեջանն է առաջարկել համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

Շեշտելով, որ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ են՝ Չավուշօղլուն Հայաստանին ևս հորդորել է «անկեղծ լինել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հույն խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հաջորդը

Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական…
Դիտել

Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։…
Դիտել

Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի նոր տրոլեյբուսներով

Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար…
Դիտել

Թեհրանում մեկնարկել է Միրզոյանի ու Աբդոլահյանի հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահյանի հանդիպումը։ Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share