Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը. 

«Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Մենք պատրաստ ենք օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները և, դրանց շուրջ ընդհանրության արձանագրման պահից, պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- նշեց վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տարածած հաղորդագրությունը

Հաջորդը

Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի միայն սրացմանը․ Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվում է սովետական ժամանակ գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը․ Մհեր Գրիգորյան

Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցին, նշել է, որ հիմնականում քննարկվում են երկաթծային…
Դիտել

Խոշոր հարկ վճարողները պետական բյուջե վճարել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքում Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share