Չինաստանը հանդես է եկել Մեծ 20-յակից Ռուսաստանին դուրս մղելու դեմ

Չինաստանը հանդես է եկել G20-ից և մյուս միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս մղելու դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպման սկզբում:

«Շատ ուրախ եմ, որ Դուք անձամբ մասնակցում եք G20-ի գագաթնաժողովին` Ռուսաստանը ներկայացնելով գագաթնաժողովում: Դա շատ փառավոր առաքելություն Է: Մենք աջակցում ենք Ռուսաստանի արժանի դերը «Մեծ քսանյակում» և մյուս միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի վերցնել բազմակողմ ձևաչափերի շրջանակներում Ռուսաստանի մասնակցության բանական իրավունքը», – ասել Է Վան Ին:

Նա նշել Է, որ մտադիր Է Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կայուն դինամիկայի պահպանման ուղղությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ

Հաջորդը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Ընդգծվել է ՀՀ-ում ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են…
Դիտել

Պուտինը Էրդողանի հետ ուկրաինական հացահատիկի փոխադրման հարցով քննարկում կունենա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուկրաինական հացահատիկի փոխադրման թեմայի շուրջ անպայման քննարկում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:…
Դիտել

Խորհրդարանական ճեպազրույցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որևէ մեկը չի ասել, որ խաղաղության փաստաթուղթը հեշտ է տրվելու. Արթուր Հովհաննիսյան Խորհրդարանական ճեպազրույցների մանրամասները տեսանյութում.

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share