Չինաստանը հանդես է եկել Մեծ 20-յակից Ռուսաստանին դուրս մղելու դեմ

Չինաստանը հանդես է եկել G20-ից և մյուս միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս մղելու դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպման սկզբում:

«Շատ ուրախ եմ, որ Դուք անձամբ մասնակցում եք G20-ի գագաթնաժողովին` Ռուսաստանը ներկայացնելով գագաթնաժողովում: Դա շատ փառավոր առաքելություն Է: Մենք աջակցում ենք Ռուսաստանի արժանի դերը «Մեծ քսանյակում» և մյուս միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի վերցնել բազմակողմ ձևաչափերի շրջանակներում Ռուսաստանի մասնակցության բանական իրավունքը», – ասել Է Վան Ին:

Նա նշել Է, որ մտադիր Է Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կայուն դինամիկայի պահպանման ուղղությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ

Հաջորդը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին փոխանցել է «Մխիթար Գոշ» պարգևը

Հուլիս 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների…
Դիտել

Երևանի 2023թ. բյուջեի վերաբերյալ անցկացվել է հանրային բաց լսում

Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի…
Դիտել

Իրանը հերքել է իր ներգրավվածությունը ՀԱՄԱՍ-ի հարձակումներում

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը կիրակի հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի պատմության ամենաարյունալի հարձակումներից մեկում, երբ իսլամիստական ՀԱՄԱՍ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share