Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 2 բրոնզե և 1 արծաթե մեդալի:  Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը (46 կգ) ու Էրիկ Առուստամյանը (52 կգ)։ Հայ բռնցքամարտիկները եզրափակչում առավելության են հասել Անգլիայի ներկայացուցիչների նկատմամբ:  Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Երանոս Օհանյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ մենամարտին և արժանացել է արծաթե մեդալին:  Հայաստանը ներկայացնող ևս երկու բռնցքամարտիկ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանն էլ կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ նվաճելով բրոնզե մեդալներ։  Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 16 մարզիկով է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: ԵԱ-ին նախապատրաստվելու համար թիմը նախ ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ծաղկաձորում, ապա՝ Հունաստանում:  Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի 5 սկզբունքների վրա. Ալիև

Հաջորդը

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը

Առնչվող նյութեր
Դիտել

Մասնակի այրվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը

Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ…
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share