Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում

Նոյեմբերի 26-27-ը Թբիլիսիում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները։

Պատանիների հավաքականի կազմում միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել Արսեն Դադայանը, իսկ Գագիկ Մորիկյանը և Սերգեյ Սեթոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնությունում հայ սուսերամարտիկները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հակոբ Մանուկյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նաիրի Զալիբեկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչև քոքը մաշեցնողները իրենք են մաշվում

Հաջորդը

Ադրբեջանի փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել. նախատեսված է հանդիպում ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 23֊25֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում…
Դիտել

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի և հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկում են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 դատավորի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական…
Դիտել

Տարեցներին ծեծելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share