Պատգամավորը հայտնեց, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար վերջին 5 տարում քանի քաղաքացի է դիմել

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրեց, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար 5 տարիների կտրվածքով  որքան քաղաքացիներ են դիմել: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Գաբրիելյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներկայացմանը:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք գնահատական, թե նախագծի ընդունումից հետո օրինակ 5 տարվա կտրվածքով քաղաքացիների կողմից օրինական կարգով ձեռք բերվող թույլատրելի զինատեսակների թվի ա՞ճ, թե՞ նվազում կլինի:

Գաբրիելյանը ներկայացրեց, թե վերջին 5 տարվա տվյալներով որքան քաղաքացի է դիմել՝ թույլտվություն ստանալու համար՝ ըստ զենքի տեսակների: «Ողորկափող՝ 1543՝ 2017 թվականին, 2018-ին ՝ 1663, 2019-ին՝ 750, 2020-ին՝ 3615, 2021-ին՝ 2450: Համապատասխանաբար ակոսափողը՝ 2017-ին՝ 351, 2018-ին՝ 632, 2019-ին՝ 449, 2020-ին՝ 354, 2021-ին՝ 692»,-ասաց Գաբրիելյանը:

Իսկ, թե ավելացում կլինի՞, թե ոչ, նա պատասխանեց՝ իրենց գնահատմամբ ավելացում լինելու է: «Այո, որոշակի ռիսկ կա:  Բայց, քանի որ ներդրվում է քննական կարգը, ենթադրվում է, որ բուժզննումները պետք է լինեն շատ ավելի պատշաճ մակարդակի, այդ ռիսկը դարձնում ենք մաքսիմալ վերահսկելի»,-ասաց նա:

Զենքի շրջանառության կարգավորման նոր օրինագիծն առաջարկում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում․ միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2022թ. առաջին 7 ամիսներին վերականգնվել է պետությանը պատճառված 22.8մլրդ դրամի վնաս

Հաջորդը

Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցների առթիվ հարուցված քրգործը

Առնչվող նյութեր
Դիտել

Դատախազը Մասիսի նախկին քաղաքապետի փողերի լվացման գործն ուղարկել է դատարան

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների…
Դիտել

Քննարկվել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Միստրալ» հրթիռներ տրամադրելու հարցը

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանին միստրալ հրթիռներ տրամադրելու հարցը. «Միստրալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share