Պատվաստված զբոսաշրջիկների մուտքը ԵՄ կարող է թույլատրվել

Եվրամիության անդամ երկրները  Եվրահանձնաժողովից առաջարկ են ստացել՝ մեղմել ԵՄ մուտքի առկա սահմանափակումները զբոսաշրջիկների համար՝ հաշվի առնելով պատվաստումների արշավների առաջընթացը և համաճարակաբանական իրավիճակի զարգացումն ամբողջ աշխարհում, փոխանցում է РИА Новости-ն:

«Հանձնաժողովն առաջարկում է թույլ տալ ԵՄ մուտք գործել բոլոր այն մարդկանց, որոնք ստացել են ԵՄ-ում թույլատրված պատվաստանյութի վերջին առաջարկված չափաբաժինը», -ասվում է Եվրահանձնաժողովի՝ մայիսի 3-ին հրապարակված հայտարարության մեջ:

Անդամ պետությունները կարող են թույլատրել ԵՄ մուտք գործել այն մարդկանց, որոնք ժամանումից առնվազն 14 օր առաջ ստացել են ԵՄ-ում հաստատված պատվաստանյութի առաջարկվող չափաբաժինը:

Պատվաստումների գործընթացից բացառված երեխաները պետք է հնարավորություն ունենան ճանապարհորդել իրենց պատվաստված ծնողների հետ, եթե նրանք ժամանումից առնվազն 72 ժամ առաջ COVID-19-ի թեստի  բացասական պատասխան են ստացել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Հաջորդը

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային…
Դիտել

2 զոհ, 5 վիրավոր. վթար Շատջրեք-Վարդենիս ճանապարհին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին՝ Շատջրեք համայնքի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share