ՊԵԿ-ն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները

Հուլիսի մեկից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավությունները առանց բանկ և մաքսատուն այցելելու։ Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգ և հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ վճարումները:

Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից ներմուծվող կամ արտահանվող ապրանքները բաց թողնելու հիմք է հանդիսանում։

Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր էհամավարակի տարածման պայմաններում։ Թեթևացել է մաքսային մարմինների ծանրաբեռնվածությունը։ Համակարգը նաև նպաստում է հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մեկ հարթակում հսկվում էվճարումների ամբողջ շարժը, արդյունքում՝ նվազեցվում են ռիսկերը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքի մարզը կարեւոր է նաեւ Իրանի համար. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հաջորդը

ՀՀ նախագահը կարճատև զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի…
Դիտել

Գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share