Պուտինը Էրդողանի հետ ուկրաինական հացահատիկի փոխադրման հարցով քննարկում կունենա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուկրաինական հացահատիկի փոխադրման թեմայի շուրջ անպայման քննարկում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ մինչ օրս «հացահատիկի գործարքի» շրջանակներում Ուկրաինայից արտահանվող պարենամթերքի միայն 3 տոկոսն է ուղարկվել ամենաաղքատ երկրներ։

Նրա խոսքով՝ նավերի մեծ մասը «հացահատիկային գործարքի» շրջանակում, որը կնքվել է կարիքավոր երկրներին աջակցելու համար, ուղարկվել է ԵՄ երկրներ։

«ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում, որը ներառում է կարիքավոր երկրներին օգնություն, 87 նավերից միայն 2-ն են բեռնվել: Նրանք 2 միլիոն տոննայից 60 հազար տոննա պարենամթերք են արտահանել, որը կազմում է ընդամենը 3 տոկոս»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ եվրոպական երկրների գործողությունները նման են գաղութարարների գործողություններին, իսկ զարգացող երկրները «պարզապես հերթական անգամ խաբված են»։

«Այս մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան։ Միգուցե արժե մտածել, թե ինչպես սահմանափակել հացահատիկի և այլ պարենամթերքների արտահանումն այս ճանապարհով։ Ես անպայման այս հարցով կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահի հետ»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի հերթական տեղեկատվությունը

Հաջորդը

Կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ

Ժամը 13:30-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հայտնել են, որ Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը…
Դիտել

Սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին հորդորում են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի քննարկմանն ընդառաջ ԱՄՆ սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին կոչ են…
Դիտել

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր (տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share