Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ. Դմիտրի Պեսկով

«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, հաղորդում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը վիդեոկոնֆերանսի ռեժիմով նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան:

«Մենք, իրոք, հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում վիդեոկոնֆերանսի ռեժիմով հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, բայց այստեղ ցանկանում ենք նշել, որ առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ և փոխըմբռնումներ այն մասին, թե երբ նման վիդեոկոնֆերանս կարող է կայանալ: Այդ աշխատանքը շարունակվում է», – ասել է Պեսկովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտոնյաները  նույնպես դիմակ չկրելու համար պետք է տուգանվեն. Անահիտ Ավանեսյան

Հաջորդը

Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել. մեկ մարդ մահացել է

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ մեր տարածաշրջանների առջև ծառացած խնդիրների լուծման գործում. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել   Հնդկաստանի…
Դիտել

Հայկական կողմը ռուսական կողմի միջոցով փաթեթ է ուղարկել Ադրբեջանին

Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալյացիայի, լարվածության նվազման ու անվտանգության բարձրացման նպատակով հայկական կողմը ռուսական կողմի միջոցով փաթեթ է ուղարկել…
Դիտել

Ռուսաստանը «Facebook»-ը ճանաչել է որպես ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպություն

Ռուսաստանը «Facebook»-ը ճանաչել է որպես ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպություն։ «Meta» ընկերությունը ճանաչվել է ծայրահեղական և արգելվել Ռուսաստանում՝ ներառվելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share