Պուտինն ու Շարլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Պուտինի եւ Շարլ Միշելի հեռախոսազրույցի մասին մանրամասներ է հայտնել Կրեմլը:

«Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում և կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ: Հենց այս հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընթացքի մեջ է Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շինությունների ապամոնտաժումը

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Օգոստոսի 31-ից հետո ՀՀ հետ կապը կիրականացվի նոր միջանցքով. ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է: Արցախի Հանրապետություն…
Դիտել

ԱԺ-ում մեկնարկել է քննիչ հանձնաժողովի  նիստը. ՈՒՂԻՂ 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի  նիստի ուղիղ հեռարձակումը: 

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share