Ռազմական բալանսի ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին ի պատասխան, հայտարարել է, թե բանակի բարեփոխումները պետք է սկսել մտքի փոփոխություններից․

«Ես մի անգամ մի արտահայտություն արեցի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, հիմա բանակի բարեփոխումն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ Բացի ֆիզիկական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը ևս շատ կարևոր է։ Մենք ունենք խնդիրներ, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի խնդիր է։ Մինչև այսօր չկա մի հարց, որը մենք փող չլինելու պատճառով չենք լուծել։ Ես այսօր էլ եմ ասում, որ խաղաղությունը պարտադրում են․ 1994-ին հաղթեցինք, բա ինչու՞ չպարտադրեցինք։ Իմ կարծիքով՝ խաղաղությունը ստեղծում են․ եթե պարտադրելով է, այն ժամանակ ինչո՞ւ չպարտադրեցին»,- ասել է նա։

Խաչատրյանի հարցին, թե ինչ ծրագրեր կան Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինության միջև առաջացած ճեղքվածքը բալանսի բերելու համար, նա նշել է. «Մենք այդ ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք, բայց կարծում եմ, որ դա հրապարակային չպետք է քննարկենք։ Այդ հարցերը ես պատրաստ եմ քննարկել ոչ միայն քաղաքական թիմակիցների, այլև խորհրդարանական ընդդիմության հետ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն․ Փաշինյան

Հաջորդը

Խելք/Relq տեխնոլոգիական դպրոցը մեկնարկում է հինգերորդ անվճար դասընթացը՝ Cyber Security թեմայով

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին․ Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ, առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։…
Դիտել

Գիշերը Արցախի նախագահականի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է,…
Դիտել

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share