Ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալված անձինք պատասխան կտան օրենքի առաջ․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը 2020 թ. նոյեմբերի 10-ին Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո բոլոր ռազմագերիներին փոխանցել է Հայաստանին, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալված անձինք այդպիսին չեն համարվում և պատասխան կտան օրենքի առաջ: Նման մեկնաբանություն են տվել «ՌԻԱ Նովոստի»-ին Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Ադրբեջանի նախագահն ու ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանին հանձնել են Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին: Դրան հաջորդել էր ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը. հայկական դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն անհամաձայնություն էր հայտնել Բաքվի հայտարարությանը:

«Անձինք, որոնք եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի կողմից ուղարկվել էին Ադրբեջանի տարածք՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ: Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համաձայն: Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր ձերբակալվածներին, որոնք համարվում են ռազմագերիներ», – նշել են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին

Հաջորդը

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք են եղել

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը կմասնակցի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Միացիալ Թագավորություն՝ մասնակցելու Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը։ Հիշեցնենք,…
Դիտել

Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղիքը ոչնչացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին…
Դիտել

Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կողմնի սադրանքին, որտեղ մասնավորապես ասված է. «Փետրվարի 13-ի առավոտյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share