ՌԴ Պն-ն եռանդուն ջանքեր է գործադրում ԼՂ-ում լարվածության լիցքաթափման ուղղությամբ․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները գործում են՝ խստորեն հետևելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու շփման գծում և կարող է արդյոք դա լինել սադրանք Ադրբեջանի կողմից, միգուցե նույնիսկ Թուրքիայի հրահրմամբ՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով, քանի դեռ Ռուսաստանը կենտրոնացրել է իր ուշադրությունը Ուկրաինայի վրա, Զախարովան պատասխանել է հետևյալը. «Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ մեր երկրի դիրքորոշումը արտահայտված է ՌԴ ԱԳՆ-ի մարտի 26-ի հայտարարության մեջ: Եթե նայեք այդ հայտարարությունը՝ կտեսնեք, որ մենք թախանձագին կոչ ենք արել կողմերին ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ կատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների լիարժեք դադարեցման մասին»:

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը, մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ, և տեղում օպերատիվ իրավիճակի մասին արդիական տեղեկատվությունը ամենօրյա ռեժիմով հրապարակվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվել է Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը

Հաջորդը

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում

Առնչվող նյութեր
Դիտել

Պրահան թուլացրե՞ց, թե՞ սառեցրեց՝ հայ-ադրբեջանական լարվածությունը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի…
Դիտել

ԱԺ հայտարարության նախագիծն անկատար է․ Արծվիկ Մինասյան

ԱԺ իշխող խմբակցության կողմից ադրբեջանական ագրեսիայի մասին ներկայացրած հայտարարության նախագիծն անկատար է, ամբողջական չէ։ Այս մասին ԱԺ նիստում…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ: Հանդիպմանը զրուցակիցները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share