«Ռեինկարնացիա»-ի տարեվերջյան մենահամերգը Platform-ում

Ի՞նչ ես զարմացած դու նայում, մի՞թե երջանիկ չես տեսել, զարմացել ես: Օրերս «Platform» նորաբաց համերգասրահում վերոնշյալ բառերով երգն էր կատարում “Reincarnation” ռեգգի խումբը: Չգիտենք` հյուրերի քանի տոկոսն էր երջանիկ, բայց երեկոյի կազմակերպիչների նպատակը ներկաներին լավ երաժշտություն ու դրական տրամադրություն փոխանցելն էր:

«Մի գդալ սեր», «Յար, արի», «Աղուհաց», «Լուսաբաց», «Սեր», «Հոգուն», «Ավելի լավա», «Քեզ պիտի սիրեմ» ու բազմաթիվ այլ գործերով հայտնի «Ռեինկարնացիա» խմբի կատարումները ներկաներն ունկնդրում էին հոտնկայս:

Երեկոյի ամենասկզբում դիջեյական վահանակի մոտ էր Dj Serjo-ն: Իսկ արդեն համերգի առաջին մասում հնչում էին խմբի մեղեդային երգերը, իսկ ընդմիջումից հետո բեմահարթակի մոտ մարդկանց թիվն ավելանում էր, ռիթմիկ երգերը ստիպում էին պարել ու ձայնակցել:

«Ռեինկարնացիա»-ի հիմնադիր-վոկալիստ Ռոլանդ Գասպարյանի փոխանցմամբ երկրորդ մասում հնչում էին այն երգերը, որոնք հայտնի են հեռուստաէկրաններից․ «Դուք շատ լավն եք, գիտե՞ք, որ այդքան լավն եք», – նշում էր նա բեմից:

Իսկ «Էլի լավա» ու «Աշխարհումս իմն դուն իս» երգերի ժամանակ դահլիճում միանգամից ակտիվություն նկատվեց. ակնհայտ է, որ այդ երգերը հանդիսատեսի կողմից ամենասիրվածն են:

2001 թվականին՝ ուղիղ 20 տարի առաջ ձևավորված հայկական երաժշտական խումբը հասցրել է փոխել տարբեր ոճեր՝ հարդ ռոքից անցնելով ռեգգիի: Նվագախումբն ունեցել է բազմաթիվ համերգներ ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ Ռուսաստանում, Լեհաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հարավային մաքսատուն- վարչություն

Հաջորդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

100֊ամյա հոբելյանը

Նոյեմբերի 11֊ին Հայաստանի գրողների միությունում, տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ,դրամատուրգ Վահագն Դավթյանի ծննդյան 100֊ամյակին։ Վահագն…
Դիտել

Տիգրան Մանսուրյանին ԵՊՀ ռեկտորը ոսկե մեդալ է հանձնել

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի…
Դիտել

Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին՝ երևանյան բեմում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ քսան տարի է, Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share