Ռոնալդուն ասել է՝ որն է իր կարիերայի ամենակարևոր տիտղոսը

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ի հաղթանակն անվանել է իր կարիերայի ամենակարևոր տիտղոսը:

Եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային (1:0) և պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

«Հավանաբար իմ կարիերայի ամենակարևոր տիտղոսը։ Երկրիդ համար ինչ-որ բան հաղթելը․․․ դու այդպիսի պահերին ես մեծանում, երբ ունես ընտանիք, ընկերներ։ Դու աճում ես որպես ֆուտբոլիստ, որպես տղամարդ, որպես հայր: Դա այնքան հիանալի է»,- ասել է Ռոնալդուն LiveScore-ի եթերում:

Ռոնալդուն միացավ «Ալ Նասրին» 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 2,5 տարվա համար՝ յուրաքանչյուր մրցաշրջանում մոտ 200 միլիոն եվրո աշխատավարձով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք»․ Ֆրանսիայի ԱԺ նախագահն այցելել է Զինվորի տուն

Հաջորդը

Արցախից այսօր 5 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահների մանդատը 15-20 տարով երկարացնելու առաջարկը Սոչիում չընդունվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղապահների մանդատի հարցին նշեց, որ Սոչիում հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share