Ռուսաստանի զինվորականները սկսել են վերադառնալ մշատական ռազմակայաններ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի զինվորականները, որոնք մասնակցել են Ղրիմի զորավարժություններին, սկսել են վերադառնալ իրենց մշտական ռազմակայաններ:

«Ապրիլի 23-ին Հարավային ռազմական օկրուգի եւ Օդադեսանտային զորքերի ուժերը, որոնք գործի են դրվել մարտունակության անակնկալ ստուգման միջոցառումներում, սկսել են վերադառնալ մշտական տեղաբաշխման կետեր»,-ասել են ռազմական գերատեսչությունում:

«Ներկայում ռազմական ստորաբաժանումները եւ միավորումները երթեր են կատարում բեռնման երկաթուղային կայարաններ եւ օդաթռիչքարաններ, իրականացնում են դեսանտային նավերի, երկաթուղային հարթակների եւ ավիացիայի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների բեռնում»,-ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Զորավարժություններից հետո Ղրիմից նաեւ կհեռանան Հարավային ռազմական օկրուգի քիմպաշտպանության զորքերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կա որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի․ Լիլիթ Մակունց

Հաջորդը

Ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից 3 աճյուն է փոխանցել հայկական կողմին

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կենսաթոշակառուներին և նպաստառուներին, անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում, 10% հետվճար տրամադրելու ծրագրի իրականացման կարգը

Կառավարությունն այսօր հաստատել է «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» իրականացման կարգը։ Ինչպես արդեն…
Դիտել

Արցախի կառավարությունը բնակելի տան կառուցման համար անհատույց ֆինանսական աջակցություն կտրամադրի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղեկացրել է, որ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share