Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանի հնարավորությունները

Ռուս-ուկրաինական պատեարզմի պատճառով արեւմտյան երկրները գրեթե ամեն օր նոր պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցների հետեւանքները ռուս պաշտոնյաները, խոշոր գործարարներն ու մեծահարուստները որոշ առումով կարող են թեթեւ տանել, ապա նույնը չի կարելի ասել շարքային ռուսաստանցիների եւ հատկապես աշխատանքային միգրանտների համար, որոնց մեջ քիչ չեն մեր հայրենակիցները:

Արևմտյան երկրներն ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ռուսական ռազմական գործողության շարունակում են նոր եւ ավելի խիստ տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի դաշնության ոչ միայն առանձին գործիչներ եւ պաշտոնյաներ, այլեւ գործարարներ, մեծահարուստներ եւ խոշոր ֆինանսական կազմակերպություններ: Արեւմտյան երկրներն արդեն հայտարարել են, որ սառեցնում են ռուսական ֆինանսական ակտիվները: Ըստ որոշ աղբյուրների խոսքը գնում է ավելի քան 1 տրիլոն դոլար գումարի մասին: Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ աեւմուտքի սահմանափակումները ցավալի չեն լինելու Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ոչ մի ներկայացուցչի համար: Սահմանափակումները գուցե ցավալի չլինեն Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների եւ մեծահարուստների համար, սակայն դրանց ցավալի ազդեցությունը ուղղակի զգալու են շարքային ռուսաստանցիները եւ այդ երկրի աշխատանքային միգրանտները:

Չկա չարիք առանց բարիք, այս ասացվածքի նշանակությունը թերեւս կարող է լավագույնս երեւալ հենց այս պարագայում: Արեւմտյան երկրների պատժամիջոցների հետեւանքով ռուսական բազմաթիվ բիզնեսներ կանգնելու են կամ փակման եզրին, կամ գտնելու են այլ ելքեր իրավիճակից համեմատաբար անկորուստ դուրս գալու համար:

Նույն իրավիճակում են հայտնվելու նաեւ բազմաթիվ որակյալ մասնագետներ եւ աշխատանքային միգրանտներ, որոնք Ռուսաստան են մեկնել Հայաստանից: Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ այդ մարդկանցից շատերը հայացքն ուղղեն դեպի Հայաստան եւ այստեղ տեղափոխեն իրենց բիզնեսը կամ ուղղակի այստեղ գտնեն համապատասխան աշխատանք:

Դեռեւս մի քանի տարի առաջ Հայաստանի վարչապետը եւ մյուս ոլորտային պաշտոնյաները հայտարարում էին, որ Հայաստանում տարբեր մասնագետների պակաս կա: Մասնագետների պակաս կա նաեւ շինրարարության եւ ճանապարհաշինության ոլորտներում, որտեղ նախորդ տարվանից սկսած մեծ ծավալով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Այսօր թերեւս այս հնարավորությունից օգտվելու բավական նպաստավոր իրավիճակ է ստեղծվել եւ Ռուսաստանաբնակ բազմաթիվ մեր հայրնեակիցները կարող են վերադառնալ Հայաստան, այդպիսով ինչ որ չափով խուսափել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցավալի հեռտեւանքներից եւ որոշակի առումով օգտակար լինել Հայաստանի տնտեսության առաջընթացին:

Այս պարագայում թերեւս մեծ անելիք ունի Հայաստանի կառավարությունը: Համապատասխան եւ գրագետ տեղեկատվական արշավ կազմակերպելուց բացի՝ կառավարությունը նաեւ պետք հստակ քաղաքականություն մշակի։Հնարավորինս արագ լուծումներով կարգավորի բազմաթիվ վարչարարական խնդիրներ՝ կապված վիզաների տրամադրման, մուտքի թույլտվության եւ բիզնեսի գրանցման հետ: Հենց այսպիսի քաղաքականությունը կարող է դառնալ պետության եւ մասնավոր հատվածի գործակցության լավագույն օրինակ, որը կնպաստի ոչ միայն աշխատանքային ներգաղթին, այլեւ կարող է կարճաժամկետ եւ երկարաժամկետ առումով դրական ազդեցությունն ունենալ հայրենական տնտեսության զարգացման վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարեւոր տեղեկություն Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

Հաջորդը

Տապալված բլից-կրիգ եւ հալածող պատերազմ

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն…
Դիտել

Տեղի են ունեցել Խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով: Լսումներին  մասնակցել են…
Դիտել

«ԵՄ-ն դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները». Բորել

«Եվրամիությունը դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. դա այսօր տեղի չի ունենա»,-այսօր, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը…
Դիտել

Ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share