Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար՝ դեսպան Անդրեա Վիկտորինին

Նոյեմբերի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Դիտարկվել են նաև ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում ՊԵԿ այլ ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված համանման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները։

Կողմերն ընդգծել են ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAEIX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցության դիտարկումը մաքսային լաբորատորիաների ստեղծման գործընթացում: Կարևորվել են Միասնական տարանցման կոնվենցիայի աշխատանքային խմբում Հայաստանի Հանրապետության կողմից դիտորդի կարգավիճակի ստանձման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հետ կապված հարցերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել ինչպես հետագա համագործակցության ընդլայնման, այնպես էլ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. Արարատ Միրզոյան

Հաջորդը

ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու հերթական դեպքը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար…
Դիտել

Դոնեցկում ռուս զինվորականներ տեղափոխող բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին․ 16 մարդ զոհվել է

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Շախտյորսկի շրջանում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը, ինչի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share