Ստանիսլավ Զասն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի

Օգոստոսի 10-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ։

Ստանիսլավ Զասն այցի ընթացքում պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն և անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել աշխատանքերն այդ ուղղությամբ։

Այնուհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բարձր հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված ԱԻՆ-ը ուժեղացված ծառայություն է իրականացնում (տեսանյութ)

Հաջորդը

Այսօր Արցախում Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում…
Դիտել

Ղրղզստանի ՊՆ-ն առաջարկել է Տաջիկստանի հետ սահմանի խնդրահարույց հատվածներում ՀԱՊԿ զորախումբ տեղակայել

Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեքբոլոտովը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին Բիշքեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ իր հանդիպումը:…
Դիտել

Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը սահմանազատման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրների միջև պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share