Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի` Միսաք Գոչունյանի (Քասիմ) կողմից կատարված աշխարհաբար (արևմտահայերեն) թարգմանության երրորդ վերահրատարակությունը: Այն առաջին անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1902 թվականին և «Նարեկ»-ի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանությունն է:

Երկրորդ՝ վերանայված հրատարակությունը (2018 թ․), որն իրականացվել էր Ս․ Էջմիածնի Հրատարակչության կողմից, մեծ ընդունելություն էր գտել ընթերցողների կողմից և առկա տպաքանակը շատ արագ սպառվել էր։

Ուստի Ս․ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ձեռնամուխ եղավ կազմարարական և տպագրական հետաքրքիր և գեղեցիկ լուծումներով ընթերցողի սեղանին դնել երրորդ վերահրատարակությունը։

Հիշեցնենք, որ «Նարեկ»-ի երկրորդ (2018 թ․) վերանայված հրատարակությունը պատրաստվել էր պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանի († 2019 թ․) և Մայր Աթոռի Ս․ Էջմիածնի Մատենադարանի և Հրատարակչության տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի կողմից: Խմբագրական բնույթի աշխատանքների և վերջաբանի հեղինակը պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանն է։

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում տեղումները եղել են ձյան տեսքով

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերն կնվազի 5-7 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը․Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Համաժողովին մասնակցում…
Դիտել

Ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող  գրունտային ճանապարհը․ Փաշինյան (տեսանյութ)

Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են՝ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի…
Դիտել

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share