Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ ինքն այս պահին Բաթումիում է։

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ 8-ամյա արտագաղթից հետո որոշել է հայրենիք վերադառնալ։

Ուկրաինայում բնակվող և վերջին տարիներին Ուկրաինայի ներքաղաքական կյանքում ակտիվ ներգրավված Սաակաշվիլին ասել էր, որ ինքը Վրաստան կժամանի հոկտեմբերի սկզբին, երբ Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ եթե Սաակաշվիլին վերադառնա, ապա նրան կձերբակալեն։ Վրաստանի նախկին նախագահը, սակայն պնդել էր, որ չի վախենում ձերբակալությունից և իր ճակատագիրը հանձնում է վրաց ժողովրդին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մրցույթ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

«Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել է

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությունից։ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի…
Դիտել

Ստեփանակերտում նշել են ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձը

Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական…
Դիտել

Փաշինյանն ու Լուկաշենկոն խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից…
Դիտել

Քննարկվել են Հայաստանի ու Կատարի միջև համագործակցության հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share