Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում ուսումնական գործընթացը այսօրվանից վերականգնվում է

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի որոշ բնակավայրերում անվտանգության խնդիրներ առաջացան, և դա բերեց նրան, որ այնտեղ երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից ու կրթության իրավունքից: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ նրա շուրջ 25 հազար դպրոցահասակ և 6 հազար նախադպրոցական տարիքի երեխայի կրթություն ստանալու գործընթացը ընդհատվել էր։

Անդրեասյանի խոսքով՝ նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում չեն գործել ուսումնական հաստատությունները։

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ վերը նշված մարզերում այսօրվանից կվերականգնվի ուսումնական գործընթացը.

«Այն դպրոցներում, որտեղ անվտանգության տեսանկյունից հնարավորություն կա, կրթությունը կիրականացվի առկա եղանակով, իսկ այն բնակավայրերում, որտեղ առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, գործընթացը կկազմակերպվի հեռավար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ

Հաջորդը

Հռոմի պապն աղոթել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

N զորամիավորում կատարած այցի շրջանակում մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող…
Դիտել

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել

Արցախի ԱԻ պետական ծառայության սակրավորներն այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում ԱԻ պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share