Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ,
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի
ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող
ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն
Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների
հետ։

Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների
ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով,
պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում
իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։

Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է
զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ սենատը պաշտպանել է նույնասեռ ամուսնությունները

Հաջորդը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման քայլերի ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

ՔՊ-ն հրապարակել է Գյումրիի և ևս 5 համայնքի ղեկավարների թեկնածուների անունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։…
Դիտել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և…
Դիտել

Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ. Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share