Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ,
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի
ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող
ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն
Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների
հետ։

Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների
ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով,
պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում
իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։

Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է
զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ սենատը պաշտպանել է նույնասեռ ամուսնությունները

Հաջորդը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման քայլերի ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում…
Դիտել

Կա որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի․ Լիլիթ Մակունց

Աազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ իր կարծիքով Սյունիքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share