Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման քայլերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահները և պաշտոնատար այլ անձինք:

Քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել համակարգի գործունեության, հայտարարագրման գործընթացի հնարավորինս պարզեցման և այլ հարցերի շուրջ:

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ինստիտուտի ներդրումը և ընդգծել, որ այն պետության և քաղաքացու հարաբերություններում ունենալու է առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է ոչ միայն թափանցիկության ապահովմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, այլ նաև ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ:     

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Հաջորդը

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը միջամտելու Արցախում ստեղծված իրավիճակին․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ…
Դիտել

Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը․ ԿԳՄՍՆ

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը. ԿԳՄՍՆ պարզաբանումը․…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ հատուկ բանագնացների պատվիրակությանը 

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ…
Դիտել

Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը: «Կանաչապատում և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share