Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։

Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել
ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող
ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի,
ինժեներական միջոցների ապահովումը լիարժեք կազմակերպելու նպատակով։

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում, նախարարը քննարկել է նաև ԶՈւ բարեփոխումներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ պայմանագրային ծառայության նոր հնարավորությունները, որոնք խթան կդառնան արհեստավարժ բանակ ձևավորելու ճանապարհին։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա
ստորաբաժանումներից մեկի համար շենք-շինությունների կառուցապատման
տարածք։

Նախարարը շրջել է մասնաշենքերում, հետևել շինարարության ընթացքին, պատասխանատուներին հանձնարարականներ տվել սահմանված ժամկետում
աշխատանքներն ավարտելու և շինությունների շինարարական նորմերը պահպանելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 24-ին

Հաջորդը

Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի…
Դիտել

Վիճաբանության ժամանակ 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին և սպանել

Հունիսի 15-ի ժամը 18.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի…
Դիտել

Ռազմական կցորդներին ներկայացվել է սահմանային իրադրությունը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share