Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, կրթական ծրագրերի ուսումնառուները, բարձրաստիճան հյուրեր, հրավիրյալ փորձագետներ:

Նախարարը շնորհավորել է մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին, հանձնել ավարտական դիպլոմները և համոզմունք հայտնել, որ ստացած գիտելիքները կկիրառվեն ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման:

Հանդիսավոր արարողությանը հաջորդել է «Ժամանակակից պատերազմների բնույթի ազդեցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումների և զարգացման վրա» գիտաժողովը: Պաշտպանության նախարարը կարևորել է թեման և առաջարկել, որպեսզի մասնագիտական նման քննարկումները պարբերական դառնան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանդիպում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների հետ և շրջայց հանրային լողափում

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՈՒԵՖԱ-ն փոփոխության է ենթարկել Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքների ցանկը

Եվրո-2020-ի բոլոր հանդիպումները, որոնք պետք է կայանային Բիլբաո քաղաքում, կանցկացվեն Սևիլիայում: Իսկ Դուբլինում կայանալիք խաղերի հիմնական մասը կընդունի…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն Բաքվին կոչ է անում ապատեղեկատվություն չտարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share