Սպանություն Էջմիածնում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին, ժամը 22.30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի հիվանդանոցի տարածքում կրակոցներ են հնչել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ հիվանդանոց է ընդունվել 29-ամյա երիտասարդի դի: Հիվանդանոցից հաջորդ հաղորդումը ժամը 23.40-ին էր. հայտնում էին, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 21-ամյա երիտասարդ:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Հունդաի Էլանտրա» ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 29-ամյա վարորդը մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներ է ստացել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 34 պարկուճ: «Հունդաի Էլանտրան» տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են վերադարձած գերիներին

Հաջորդը

Ֆուադ Աբասովը Բաքվին կոչ է անում «Գռադով» կրակել ռուսների ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄՊՀ-ն ուսումնասիրել է բուսական յուղի շուկան

ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին. ՄՊՀ-ն ուսումնասիրել է շուկան Մրցակցության…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակ գնահատական տալ հայ ռազմագերիների գնդակահարությանը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ. Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի…
Դիտել

Հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը: ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share