Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Ստամբուլում Թուրքիայի մասնակցությամբ տեղի են ունենում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը:

Բանակցություններին մասնակցում են Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի զիվորական պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Նշվում է, որ փակ հանդիպման արդյունքների մասին տեղեկատվությունը կհայտնի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի մշակման աշխատանքներն իրականացվում են ռուս զինվորականների կողմից։

 Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նշել էր, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածություն գործնականում ձեռք է բերվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է, սպասվում են կարևոր հանդիպումներ

Հաջորդը

Հայտարարություն բնապահպան-ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի դեմ կատարվող հանցագործությունների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել Է տնտեսական քաղաքականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։ «Այսօր քննարկելու ենք տնտեսական…
Դիտել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝…
Դիտել

Դադարեցվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները

Այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարացնելու մասին:  «Հիմք ընդունելով պատգամավորի…
Դիտել

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է Ղազախստանում իրավիճակի կարգավորման մանրամասների մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share