Ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել․ Փաշինյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա. այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ մայիսի 19-ին կայանալիք հանդիպմանը։

«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ մայիսի 25-ին Մոսկվայում ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել, և մենք ընդունել ենք այդ առաջարկը»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում էլ սպասվում է հունիսի 1-ին՝ Քիշնևում. «Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին՝ Գրանադայում։ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին»,- ասել է նա։

Փաշինյանը նաև ասել է, որ, ի հեճուկս բանակցություններում արձանագրված որոշակի առաջընթացի, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի սահմանին։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար. Փաշինյան

Հաջորդը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` FIFA Forward Awards 2023-ի հաղթող

Առնչվող նյութեր
Դիտել

Պապիկյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննրակել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն  ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է…
Դիտել

ՌԴ դեսպանին է ներկայացվել հայկական կողմի դիրքորոշումները․ ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այն քննվում է։ Նա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share