Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն :

«Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք 1920 թվականին Շուշիի ուսումնական հաստատությունների կողմից տրված հին վկայականների բնօրինակներ, որոնք գրված էին միայն հայերեն և ռուսերեն լեզուներով: 1800 ֊ական թվականների փոստային բացիկներ, որոնց վրա գրված էր բացառապես քաղաքի անվան հայերեն՝ Շուշի տարբերակը: Լուսանկարներ, հին արխիվային պաստառներ՝ Շուշիի ճարտարապետական հուշարձանների մասին: Խոսվում է նաև բնակչության էթնիկական կազմի մասին՝ սկսած 1823 թվականից, մինչև 2015 թվականը: «Հոգևոր Շուշի» պաստառի վրա ներկայացված է Շուշիի եկեղեցիների պատմությունը, «Կրթությունը Շուշիում՝ 19-րդ դար» ցուցապաստառին՝ կրթական հաստատություններում դասավանդվող առարկաների թիվը և լեզուները: Ի դեպ, ցուցանմուշների մեծ մասն առաջին անգամ է ներկայացված ցուցադրության»,- մանրամասնել է Հ. Ավանեսովը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը, որից հետո բոլոր ցուցանմուշները կտեղադրվեն Մեսրոպ Մաշտոց համալսարանի պաշտոնական կայք֊ էջում։

Տեղադրված կլինեն նաև օբյեկտիվ թվայնացված գրքեր, տեղեկատվական փաստաթղթեր, թերթեր, ամսագրեր և այլ կարևոր նյութեր: Այն հստակ աղբյուր է դառնալու բոլոր հետազոտողների համար, ովքեր ցանկություն կունենան Շուշիի մասին վերլուծական աշխատանք կատարել կամ զբաղվել հրատարակչությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Հաջորդը

Ասկերանի 21-ամյա բնակիչը մեքենայով ընկել է գետը

Առնչվող նյութեր
Դիտել

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել…
Դիտել

Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share