Ստոլտենբերգն Անկարայում ներկա կգտնվի Էրդողանի երդմնակալությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Ստոլտենբերգի այցը կտևի 2 օր՝ հունիսի 3-ից 4-ը:

«Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, նա Անկարայում կմասնակցի Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Գլխավոր քարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա նախագահ Էրդողանի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ», – նշված է հաղորդագրությունում։

Էրդողանը հաղթող է ճանաչվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 28-ին: Նա ստացել է ձայների 52,18 %-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 %-ը:

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 14–ին։ Այն ժամանակ թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել ձայների 50 %-ից ավելին, և ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուներն անցել էին երկրորդ փուլ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման  հարցերով պետնախարար…
Դիտել

Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան

Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի պարունակություն: Նոյեմբերի 28-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share