Վարչապետն անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը պատրաստ է, և իշխանությունները պարբերաբար գնահատում են իրավիճակը՝ արժի՞ կայացնել նման որոշում, թե ոչ։

Ըստ Փաշինյանի. «Քանի այդ որոշումը չենք կայացրել, նշանակում է՝ գտնում ենք, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որ դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Կայացվող որոշումների էֆեկտիվությունը պետք է կայացնել՝ մի շարք դրվագներով մեր փորձը հաշվի առնելով»։

Փաշինյանի խոսքով, նման որոշում դեռ չի կայացվել, բայց դա չի նշանակում, որ այդ որոշումը հաջորդ պահին չի կայացվի՝ կախված իրավիճակի գնահատականից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զոհերի ճշգրտված թիվը 105 է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հաջորդը

Առաջարկների նոր փաթեթը Բրյուսելում ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահին. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։  «Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական…
Դիտել

Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե…
Դիտել

«Ալիևին փոխանցել եմ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին»․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի…
Դիտել

Էնթոնի Բլինքենն այսօր կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Այսօր Գերմանիայի ժամով 13:35-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share