Վիճաբանության ժամանակ 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին և սպանել

Հունիսի 15-ի ժամը 18.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում տանտերը հարձակվել է մոր, երեխաների և կնոջ վրա, երեխաներին տնից դուրս է հանել: Զանգողը խնդրել էր, որ շտապ ոստիկան մոտենա:

Շենավան գյուղի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 40-ամյա տանտերը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 15-ամյա որդուն, 66-ամյա մորը, ինչպես նաև ոտքերով և ձեռքերով խփել է 36-ամյա կնոջը՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչից հետո 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին, որը ստացած մարմնական վնասվածքից մահացել է:

36-ամյա կինը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով

Հաջորդը

Իշխանությունը ՀՀ զինանշանը փոխելու որոշում չունի. ՔՊ պատգամավոր

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ-ում 30 հազար երեխայի ճակատագիր վտանգված է. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն: Նման գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել…
Դիտել

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ Ժամը 20.00-ին ՀՀ ԸՕ նախատեսված կարգով փակվում են ընտրատեղամասերը, հնարավորություն տալով ներսում գտնվողներին…
Դիտել

Ադրբեջանական կողմը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի հետ երեկվա հանդիպմանը։ Նրա խոսքով՝ շարունակվել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share