Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր ունեցվածքին

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր ունեցվածքին։ Նա նշել է, թե տունն ինքը նվեր է ստացել հարազատներից. «Այս տունը ինձ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների համար, ոչ թե ինձ համար: Երբ տղաներն ասել են, որ չեն վերադառնալու արտասահմանից, այդպես նվիրել են ինձ, իմ ծրագրերում այս տունը երբեք չի լինելու: Ես նրանց քավորն եմ: Երբ ժամանակին այդ մարդն իր բիզնեսն էր դնում, ես չեմ թողել, որ նրան կրիմինալը նեղություն տա: Սիրուն է չէ՞ տունը, ճաշակով է արած, ես միշտ ճաշակով եմ ամեն ինչ անում: Դատի տրվեց, դատավոր Արթուր Մկրտչյանը, որն Աղասի Դանիելյանի գործընկերն էր, որոնք ՊՆ-ում տարիներ շարունակ տենդերներ են շահում, այդ Արթուր Մկրտչյանը մի ժամանակ Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ է եղել, երբ ես նշանակվել եմ ոստիկանապետ, նրան ազատել եմ աշխատանքից՝ վատ աշխատելու և քիթն ամեն տեղ մտցնելու համար, բանից պարզվում է, որ տան գործը գտնվում է իր վարույթում: Եվ դատարանում Աղասի Դանիելյանը հաղթում է, մենք այն բողոքարկում ենք, Վերաքննիչ դատարանը բեկանում է, և Արթուր Մկրտչյանը գնում է թոշակի չգիտեմ՝ ինչու»,- ասել է Գասպարյանը:

Անդրադառնալով քրեական գործում իր դստեր՝ աշխատանքի չհաճախելու մասին դրվագին՝ նախկին ոստիկանապետն ասաց. «Իմ աղջիկը իրավաբանի կրթություն ունի, ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք: Ես իմացել եմ, որ աղջիկս աշխատում է, բայց ես չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է»:

Նա անդրադարձել է նաև մեղադրանքի մասին, թե Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյաններին  ռազմական ոստիկանությունում գրանցված վարորդն իրականում նրանց անվտանգնությունն է ապահովել։ Գասպարյանը պնդել է, թե ինքն այդ մասին իմացել է պաշտոնը թողնելուց հետո. «Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ով որտեղ ինչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները: Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»:

Նա նաև նշել է. «Քարերը հավաքելու ժամանակ կա, ամեն ինչի համար պատասխան են տալու: Ոչինչ ես աբարոտկա կխլեմ:

Ես գիտեմ՝ ինչու եմ այս առողջական վիճակին հասել, ներել եմ այն մարդկանց, որոնց չարժեր ներել: Ես ազատվելուց հետո եմ հասկացել ներելու սահմանը, որից հետո դա մեղքի է վերածվում: Իմ մեղքն է, և ես պատիժս կրում եմ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում

Հաջորդը

Բռնցքամարտի ԱԱ. Նարեկ Մանասյանը ևս դուրս է գալիս կիսաեզրափակիչ՝ հաղթելով իսպանացի մարզիկին

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են ապօրինի գործողություններ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարությունը «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում…
Դիտել

ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների…
Դիտել

Սեյրան Օհանյանի գործով գլխավոր դատախազը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երրորդ միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share