Վրաստանը և Մոլդովան դիմում են ԵՄ-ին արագ անդամակցելու համար

Վրաստանը արագացված ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Այն, որ Թբիլիսին, հետևելով Ուկրաինային, դիմելու է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, հայտնի դարձավ մարտի 2-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարը նշել է, որ կառավարությունը ծրագրել է դա անել 2024 թվականին, սակայն որոշել է շտապել՝ «ելնելով քաղաքական կոնտեքստից»։

Այսօր Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հրատապ ընթացակարգով դիմում է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար։

Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել փետրվարի 28-ին՝ ռուսական ռազմական ներխուժումների և քաղաքների գնդակոծման ֆոնին։ Մարտի 1-ին Բրյուսելը սկսեց քննարկումը։ Պատմության մեջ նման նախադեպեր չեն եղել։ Որպես կանոն, ԵՄ անդամակցության բանակցությունները տևում են երկար տարիներ, երբեմն՝ ավելի քան 10 տարի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձվի շուկայում ավելցուկ կա

Հաջորդը

Ռուսական զինուժը շարունակում է հուժկու հարվածները Ուկրաինայի բնակավայրերին

Առնչվող նյութեր
Դիտել

Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  իրականացված անհետաձգելի քննչական և…
Դիտել

Քննչական կոմիտեն պարզում է Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share