Տաջիկստանը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստում, կոչ է արել դիվանագիտական միջոցներով շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ 

Նշվում է, որ վարչապետը հանդիպմանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։ Ռասուլզոդան հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սրման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այժմ «կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրումը և խնդիրների լուծման ուղիները հնարավորինս արագ քաղաքական ու դիվանագիտական ​​հուն վերադարձնել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղազախստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ

Հաջորդը

ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրինագիծը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ–ը երախտագետ է Փաշինյանի հանձնառությանը և ողջունում է Ալիևի հայտարարությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հատուկ հայտարարություն է տարածել հայ–ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ։ «Ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի…
Դիտել

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share