Տավուշի սահմանին իրավիճակը հանգիստ է․ Հայկ Չոբանյան

Տավուշում որևէ սահմանային փոփոխության չկա, չկա նաև դրա վերաբերյալ որևէ քննարկում: Տավուշի սահմանին հանգիստ է, այդ մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  

«Բացառում են Տավուշի մարզից տարածք հանձնելու որևէ գործընթաց, քանի դեռ ես ապրում եմ այնտեղ, և ես եմ այդ մարզի պատասխանատուն, և եթե որևէ վտանգ լինի, ես առաջինը կբարձրաձայնեմ: Հայ ժողովրդի համար այս թեման պետք է փակ լինի, պետք չէ թշնամու ջրաղացին ջուր լցնել»,- նշել է մարզպետը: 

Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների ներկայությանը մարզում, Չոբանյանն ասաց, որ դա կապված է եղել ՊՆ և ԳՇ գործառույթների և պարտականությունների կատարման հետ: Նա հորդորեց այդ հարցով դիմել ՊՆ-ին և ԳՇ-ին: 

«Մենք պատերազմական երկիր ենք, և կան հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, թող պատասխանատու գերատեսչությունը որոշի՝ տեղեկություն տալ թե ոչ»,- ասաց մարզպետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրովը ապրիլի 2-ին կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ

Հաջորդը

Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածում գրանցված միջադեպի առնչությամբ Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել

Առնչվող նյութեր
Դիտել

Իշխանությունը ՀՀ զինանշանը փոխելու որոշում չունի. ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ զինանշանի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, թե…
Դիտել

Շախմատի ԵԱ. Մարիամ Մկրտչյանը՝ մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ապահովել է չեմպիոնի…
Դիտել

Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը

Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share