Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել․Սյունիքի մարզպետ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չկա արձանագրված: Լրագրողները հետաքրքրվեցին՝ չեն կրակե՞լ, թե՞ առաջ չեն եկել, Ղուկասյանը կարճ արձագանքեց՝ «Չի եղել այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ»: Նա ասաց, որ երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են:

Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել: Սակայն, մարզպետն այդպես էլ չհստակեցրեց, թե ադրբեջանական ստորաբաժանումները կոնկրետ որ տեղերից և քանի մետր են հեռացել:

Իսկ հարցին, թե ինչ պետք է անեն Տեղ գյուղի այն բնակիչները, ովքեր կորցրել են իրենց վարելահողերը՝ մարզպետը պատասխանեց․

«Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Վահագն Խաչատուրյան

Հաջորդը

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության…
Դիտել

Պարեկների գործունեությանը բռնությամբ միջամտելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու…
Դիտել

ՊՆ-ն հայտնել է զոհված զինծառայողի անունը

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share