Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական գործակցության մի շարք ընթացիկ հարցեր:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական գործակցության 2023թ. ծրագիրը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտնեց, թե որ կետի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն կա

Հաջորդը

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետն ընդունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:Այս մասին տեղեկացնում են…
Դիտել

Խաղաղապահներն ականազերծել են Կարմիր Շուկայի մոտ 5 հա գյուղատնտեսական տարածք

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են ականազերծման աշխատանքները: Սակրավորները պայթյունավտանգ առարկաների որոնում են իրականացրել Կարմիր Շուկա քաղաքային բնակավայրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share