ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 36  համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3332 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 2251 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որը ստացել է 1524 ձայն։

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը ԲՀԿ-ն է, որի օգտին քվեարկել է 5231 ընտրող։ Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 4279 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 639 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 1124 ձայն։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում նախնական տվյալներով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 1230 ընտրող, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 689 ձայն, իսկ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը՝ 1148 ձայն։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նույնպես առաջատարը իշխող ուժն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 2312 ընտրող, «Էջմիածին» դաշինքի օգտին՝ 1394 ընտրող։ «Իրական ժողովրդավարական» կուսակցությունը Վաղարշապատում ստացել է 79, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 45, «Հայրենատէր» կուսակցությունը՝ 197 ձայն։

Արարատի մարզի Մասիս համայնքում առաջատարը նախնական տվյալներով «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 2770 ընտրող։ «ՔՊ-ի օգտին Մասիսում քվեարկել է 2395 ընտրող։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3615 ընտրող։ ՔՊ-ն Գավառում ստացել է 2164, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 490 ձայն։

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում, ըստ նախնական տվյալների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 4301 ընտրող։ Հավաքած ձայներով ՔՊ-ին հաջորդում է «Ալաշկերտ» դաշինքը, որը ստացել է 1600 ձայն։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում առաջատարը «Ահարոն Խաչատրյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 929 ընտրող։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 621, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 216 մարդ։

Նախնական տվյալներով Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։ Իշխող ՔՊ-ն Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում առաջատարը «Կարեն Եղիազարյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 1574 ընտրող։ ՔՊ-ն Ապարանում ստացել է 1474 ձայն։

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 9936 ընտրող, ՀՅԴ-ն Հրազդանում ստացել է 1117 ձայն, ԼՀԿ-ն՝ 455, իսկ «Ապրելու երկիր»-ը՝ 710 ձայն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ վարչապետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին

Հաջորդը

Գեղարքունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ընտրական հանցագործության 17 հաղորդում է ստացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ․ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը․ «Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք…
Դիտել

Տեղի են ունեցել հայ-իտալական բարձր մակարդակով բանակցություններ

Հայաստանի և Իտալիայի նախագահների մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-իտալական բարձր մակարդակով բանակցություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share