Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որ Ադրբեջանը փորձում է նոր ռազմական բախումներ հրահրել։

«Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։

Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում՝ հասարակությանը պատերազմի շանտաժի ենթարկելով նախապատրաստում է նոր զիջումների։

Մի անգամ արդեն «աշխատեցված» պատճառաբանություն կա՝ տվեցինք, զիջեցինք, թե չէ Ադրբեջանը պատերազմ կսկսեր։

Մյուս կողմից, Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանին շահավետ չէ ռեգիոնալ ապաշրջափակման այս կոնֆիգուրացիան և նա խոչընդոտում է գործընթացը։

Իսկ իրականում սրանց նպատակը մեր շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները Հայաստանի համար շահավետ լույսի ներքո ներկայացնելն է», – գրել է Տիգրան Աբրահամյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանի հայտարարությունը (տեսանյութ)

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Առնչվող նյութեր
Դիտել

Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտի խոսք է ասել պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի…
Դիտել

44-օրյա պատերազմի պարտության առումով թերեւս հանգուցային կետը, կամ գլխավոր պատճառը մեկն է՝ Թուրքիա. Հակոբ Բադալյան

Հայկական պետությունը չի կարողացել լուծել իր գլխավոր խնդիրը, որն ամենեւին Ադրբեջանի նավթը կամ սպառազինությունը չէր: Գլխավոր խնդիրը Թուրքիան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share