Ցավոք սրտի գազատարի հարցը դեռ լուծված չէ. Արարատ Միրզոյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, թե ինչ քայլեր է անում ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խնդրի լուծման ուղղությամբ։ Ըստ Արարատ Միրզոյանի Արցախում գազամատակարարման խափանման հարցը Հայաստանը  դիվանագիտական խողովակներով ներկայացրել է միջազգային գործընկերներին: Բացի այդ ըստ նախարարի խոսքով հարցը քննարկվում է ռուս գործընկերների հետ, քանի որ գազատարի խնդրահարույց հատվածը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

«Ինչպես առաջին անգամ գազամատակարարման խափանման դեպքում, այնպես էլ երկրորդ անգամ մենք անմիջապես գործի ենք դրել մեր բոլոր դիվանագիտական հնարավոր ջանքերը։ Նախ և առաջ մենք սերտ կապի մեջ ենք ռուսաստանցի գործընկերների հետ, որովհետև գիտեք, որ վթարը, այս դեպքում արդեն վթար չէ, վնասված կամ վթարված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Բայց նաև ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ է մեր կապը։ Երեկ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, բացի դրանից, տեղի ունեցածի մասին նոտա է հղվել մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Եվ արձագանքներն արդեն ստացվում են։ Նախորդ անգամ վարչապետը խոսել է և ԱՄՆ պետքարտուղարի հետ, և ՌԴ նախագահի հետ, և Ֆրանսիայի նախագահի հետ, և նաև արտգործնախարարությունը՝ իրեն հասանելի խողավակներով։ Նույնը և այս անգամ է, արդեն արձագանքները տեսում ենք, ցավոք սրտի, տեղում հարցը դեռ լուծված չէ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Հաջորդը

Անթալիայի հանդիպումը ճիշտ որոշում էր. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն

Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է…
Դիտել

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության…
Դիտել

Իսրայելում հրթիռային հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել

Իսրայելի հարավում հրթիռային հարձակումները շարունակվում են: Վնասվել է Աշկելոնում գտնվող բնակելի շենք: Վեց խաղաղ բնակիչ է տուժել։ Այս…
Դիտել

Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share