Ցուցարարներից մեկը վիրահատվում է, մեկ ոստիկանի ոտքը կոտրվել է. Շուշան Դանիելյան

Ժամը 23:00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

««Հերացի» հիվանդանոցում տուժածներից 22-ը ոստիկաններ են, 7-ը` քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գտնվում է բուժհաստատությունում ու վերահսկում է ողջ գործընթացը:

Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է՝ քաղաքացիական անձ է, 1 ոստիկանի ոտքը կոտրվել է: Մյուս 27 տուժածները դեռ գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև Կառավարական առանձնատան մոտ բախում է տեղի ունեցել: Ակցիայի մասնակցիները քարեր և տարբեր առարկաներ են նետել ոստիակնների ուղղությամբ, ինչից հետո ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հաջորդը

Բերման է ենթարկվել 11 անձ. հարուցվել է քրեական գործ

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանը այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Այս…
Դիտել

Ֆրանսիան մտադիր է մեծացնել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումը

Ֆրանսիան մտադիր է ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ մեծացնելով ռազմական տեխնիկայի մատակարարումը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ…
Դիտել

Այսօր ադրբեջանական կողմը ականանետի 2 արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share